Հանրային քննարկում
25.05.2023 10:48
Հանրային քննարկումներ

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է մայիսի 24-ից հունիսի 8-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-93 հեռախոսահամարով: