Հետախուզվում էր քննությունից խուսափելու մեղադրանքով
Ոստիկանության Նաիրիի ոստիկանների ու Նաիրիի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 41-ամյա մի տղամարդ։ Օգոստոսի 22-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր որպես կասկածյալ, որը թաքնվում է ոստիկանության մարմինների քննությունից։
Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է Կոտայքի մարզի դատախազին և նախաքննություն իրականացնող մարմնին։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
