ՔՈԳՎ և Արաբկիրի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
18.12.2021 12:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 17-ին Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Գրիշա Մ.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: