1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում

Հոկտեմբերի 5-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղի ունեցավ հանդիպում։ Մասնակցում էին ՔՈ գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, առաջին տեղակալն ու համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության  անձնակազմը և  կրիպտոարժութային շուկայում աշխարհում առաջատար «Binance» կազմակերպության իրավապահ մարմինների հետ համագործակցության և հետաքննությունների ստորաբաժանումների ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Վարդան Վարդանյանը կարևորեց ոստիկանության և «Binance» կազմակերպության միջև ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումներն ավելի կամրապնդեն համագործակցությունը, ինչը դրական քայլ է համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում: Կողմերը պայմանավորվեցին համատեղ ուսումնական ծրագրեր մշակել և վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Հայաստանի իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար, ինչը կնպաստի կրիպտոարժույթային կայքերի միջոցով  կատարվող հափշտակությունների կանխման, բացահայտման ու արդյունավետ քննության իրականացմանը։ Հանդիպմանը քննարկվեցին ոլորտին վերաբերող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։