ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
07.05.2021 12:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից մայիսի 7-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 53-ամյա Գևորգ Կ.-ն, որը 2020 թ. մայիսի 8-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գևորգ Կ.-ն փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: