ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ պետն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածաշրջանային իրավական կցորդին

Օգոստոսի 22-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ընդունեց ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածաշրջանային իրավական կցորդ Հեդեր Բերգեյին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության պետի հետաքննությունների գծով տեղակալ Ջեյմի Անդրելիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության քրեական կեղծիքների գծով հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին:
Կարևորելով ԱՄՆ իրավապահ ծառայությունների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներում օպերատիվ և բազմակողմանի փոխհամագործակցությունը՝ Վարդան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց վերջին շրջանում ցուցաբերած օժանդակության համար։ Նա նշեց նաև, որ Հայաստանի ոստիկանությունը մշտապես պատրաստ է հանցագործությունների դեմ պայքարում ակտիվ համագործակցության:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՔՈԳՎ ծառայողների վերապատրաստման և համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: