ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

17.09.2020 17:38 Պաշտոնական

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիին։
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նաուաֆ ալ Էնեզին բարձր գնահատեց համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։
Նաուաֆ ալ Էնեզին հաջողություն մաղթեց նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց, ինչին դրական արձագանքեցին հյուրերը։
Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։