ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան

18.05.2013 11:29 Ընտրություններ
Մայիսի 5-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ տեսել են 2 քվեաթերթիկ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա Ղազար Մ.-ն է: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: 
Ղազար Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել էր որպես կասկածյալ, որպես վկաներ հարցաքննվել էին հանձնաժողովի անդամները, կատարվել էր ընտրողների ցուցակի զննություն:
Մայիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
 
***
Մայիսի 5-ին ոստիկանության աշխատակիցը Կենտրոնականի բաժնում զեկուցագիր էր ներկայացրել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իրեն է մոտեցել Ս. Շահումյանի անվան 1-ին դպրոցում տեղակայված թիվ 9/17 տեղամասի նախագահը  և մատնացույց անելով Է. Ե.-ին, հայտնել, որ նա փորձել է կրկին անգամ կատարել քվեարկություն:
Է.Ե.-ն բացատրությամբ հայտնել էր, որ 2-րդ անգամ փորձել է քվեարկել` հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
 Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով հարուցվել էր քրեական գործ: 
Մայիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: