Քրեական հետախույզները 24-ամյա հետախուզվողին հայտնաբերեցին ավտոկայանում
13.07.2021 11:52
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին Հյուսիսային ավտոկայանից բերման է ենթարկվել 24-ամյա Գագիկ Ա.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 176-րդ (Կողոպուտը), 34-176-րդ (Կողոպուտի փորձը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: