Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին Մյասնիկյան պողոտայում
18.08.2021 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 17-ին Մյասնիկյան պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Սերժ Վ.-ն, որը օգոստոսի 6-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: