Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Երևանի Վանթյան փողոցի տներից մեկում
09.10.2013 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Վանթյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, կողոպուտի փորձի և խուլիգանության մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: