Քրեական հետախույզները հայտնաբերեցին խարդախության համար հետախուզվող կնոջը
02.09.2019 16:48
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Զ.Սարկավագի փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Մարիամ Ք.-ին, որը. հուլիսի 31-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: