Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
03.05.2021 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին Ավանի 6-րդ փողոցում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Գագիկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: