Քրեական ոստիկանության ծառայողների հերթական հատուկ միջոցառումը մի շարք հյուրանոցներում
2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։
Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումները մարտի 29-ին և ապրիլի 4-ին էին։ Այն իրականացվեց Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։
Ստուգայցեր կատարվեցին Մալաթիայի բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվեցին և անձնագրային ու վիզաների վարչություն ներկայացվեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։