Քրեական ոստիկանության ծառայողները մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 45-ամյա Վարդան Ա.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 13-ից Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ (Կաշառք ստանալը), 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը), 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վարդան Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: