ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հավաստի տվյալներ, որ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով հետախուզվող Տիգրան Խ.-ն թաքնվում է Երևանի Ուլնեցու փողոցի մի առանձնատանը: Հետագա միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին նա հայտնաբերվեց առանձնատան թաքստոցում և ներկայացվեց նախաքննության մարմին:
Այս տարվա հունիսի 19-ին, ժամը 21.40-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության էր դիմել մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա վնասվածքը ստացել էր Գորիսի Արցախյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում` վերոհիշյալ Տիգրանի հետ վիճաբանելու ընթացքում նրա մոտ ապօրինի պահվող հրազենից արձակած կրակոցի հետևանքով։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: