Քրեական հետախույզները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
21.03.2022 11:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին հայտնաբերել և Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 39-ամյա Արսեն Ս.-ին, որը մարտի 9-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 246.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: