Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
21.10.2021 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին Եղբայրության փողոցից բերման է ենթարկվել 36-ամյա Ռուդոլֆ Մ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: