Քրեական հետախույզները շորթման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
22.06.2022 10:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 21-ին Արցախի պողոտայում հայտնաբերել և Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Ավետիս Մ.-ին, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: