Քրեական հետախույզները 2007 թվականից հետախուզվողին բերման ենթարկեցին օդանավակայանից
24.07.2019 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման են ենթարկել Ավստրալիայի քաղաքացի 42-ամյա Արմինե Ա.-ին, որը 2007թ-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: