Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին, ժամը 06.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել, իսկ ժամը 10.10-ին ոստիկանության Թումանյանի բաժին է տեղափոխվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի 35-ամյա Կարեն Բ.-ն, որը հունվարի 1-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: