Քրեական հետախույզները Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Վարդան Մ.-ն, որը ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: