Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
31.03.2021 11:55
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին Սարի թաղի 20-րդ փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 49-ամյա Նվեր Մ.-ն, որը Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: