Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
06.04.2022 13:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 5-ին Երևան-Աշտարակ խճուղում հայտնաբերել և մարզային վարչություն բերման են ենթարկել 43-ամյա Արտակ Ա.-ին, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: