1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական ոստիկանության ծառայողները տարբեր տեսակի թմրամիջոցներ ու զինամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Նրանք օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Նախ փետրվարի 28-ին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը Արմավիրի մարզի բնակիչներ էին։ Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, մյուս արմավիրցու խուզարկությամբ՝ մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մի քանի գրամ մեթամֆետամին, մարիխուանա, կանեփի սերմ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ և այլն։ Նա կալանավորվեց։
Մյուս բացահայտումը մարտի 3-ին էր։ Այս դեպքում ևս բաժին բերման ենթարկվեցին 56-ամյա երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց 24 գրամից ավելի մեթամֆետամին։ Նա ևս կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում՝ տվյալներ ձեռք բերվեցին, որ մեթամֆետամինը փոխանցել էր Գորիսի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Մարտի 9-ին էլ նա հայտնաբերվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում գորիսցի տղամարդը ձերբակալվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: