ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական ոստիկանության ծառայողները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Մայիսի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, համագործակցեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ։ Համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց 22-ամյա մի երիտասարդ: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2021 թվականից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: