ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական հետախույզները դանակահարությունը բացահայտեցին հաղորդումից րոպեներ անց

Մարտի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով մի տղամարդ է բուժօգնության դիմել։
Հաղորդումից րոպեներ առաջ դանակահարված տղամարդը հասել էր Էջմիածնի Բաղրամյան փողոցի գրասենյակ, որտեղից էլ ընկերը տարել էր հիվանդանոց:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ճշտեցին, որ դանակահարությունը Էջմիածնի Կիրովի փողոցում էր եղել: Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել էր Էջմիածնի 22-ամյա մի բնակիչ։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը մարտի 18-ին ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: