Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
25.12.2020 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ դեկտեմբերի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողները Երևան քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Ղ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: