Քրեական հետախույզներն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
27.05.2022 12:12
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները և պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Տիգրան Պետրոսյան փողոցից Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Ալբերտ Մ.-ին, որը ապրիլի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: