Քրեական հետախույզները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական և Մաշտոցի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Գոռ Մ.-ն, որը մայիսի 25-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գոռ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: