1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների իրացման դեպք. 37-ամյա կինը կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, մարտի 23-ին Վարդանանց փողոցից և Մաշտոցի պողոտայից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 4 տղամարդու։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոն, մարիխուանա, մեթամֆետամին, քացախաթթվի անհիդրիդի լուծույթներ, օգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված մետաղյա իրեր և ծալովի դանակ:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական գործի շրջանակում երկու անձ ձերբակալվել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բազմակողմանի ստուգումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածներին թմրամիջոցներն իրացրել է Երևանի Կոնդ թաղամասում բնակվող մի կին։ Շուտով պարզվեց, որ նրա ամուսինը հետախուզվում է ապօրինի թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով:
Մարտի 25-ին 37-ամյա կնոջ տան խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցներ օգտագործելու համար նախատեսված կոլբաներ, մեթադոնով լցված պլաստմասսե 7 շիշ, էլեկտրոնային կշեռք, օգտագործված ներարկիչներ, թմրամիջոցի հետքերով տարաներ ու սրվակներ։
37-ամյա կինը, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ձերբակալվեց, ապա մարտի 27-ին կալանավորվեց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: