Հետախուզվողը ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
05.10.2022 11:39
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում ձերբակալել և քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ամբաստանյալ, 1956 թ. ծնված Սերյոժա Ս.-ին, որը հոկտեմբերի 4-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: