Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
25.02.2021 13:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 24-ին բաժին է ներկայացել 34-ամյա Արշավիր Ա.-ն, որը փետրվարի 14-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 34-131-րդ (Մարդուն առևանգելու փորձը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արշավիր Ա.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: