Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
14.08.2020 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 13-ին Իսակովի պողոտայից բերման են ենթարկել 37-ամյա Սուրեն Ի.-ին, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: