Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ոստիկանության վետերանների խորհրդի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանի Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1984 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը 2021 թ. մայիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հարություն Հ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: