Քրոջ բնակարանից կանխիկ գումար և ոսկյա զարդեր է գողացել
23.06.2014 12:16
Գողություն
Վանաձորի մի բնակչուհի օրերս ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1982 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` իր բնակարանից գողացել է կանխիկ գումար և ոսկյա զարդեր:
Եղբայրը բերման է ենթարկվել:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: