Քրեական օրենսգրքի երկու հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին
27.05.2015 09:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել են 1986 թ. ծնված Վարուժան Ս.-ին, որը 2013 թ. մայիսի 1-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: