ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է):
Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ