ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգտագործման համար թմրամիջոց է պատրաստել

Ապրիլի 17-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Կարեն Բ.-ին, 1973 թ. ծնված Արթուր Շ.-ին, 1980 թ. ծնված Սարգիս Հ.-ին, 1963 թ. ծնված Վարդգես Ա.-ին:
Բնակարանի զննությամբ հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել են թմրամիջոց պատրաստելու տարբեր պարագաներ:
Սարգիս Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված պարագաներով ինքը թմրամիջոց է պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: