ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգտվել են ավտոքարշակողի ծառայությունից և չեն վճարել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Թբիլիսի քաղաքից 12 կմ հեռավորությամբ գտնվող Թելեթի գյուղի մոտակայքից իրեն ավտոքարշակով Վանաձոր է տեղափոխել անծանոթ երեք անձանց և նրանց անսարք «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Վանաձոր քաղաքում ավտոմեքենան իջեցրել են քարշակից, նշված անձինք գնացել են գումար բերելու, սակայն չեն վերադարձել՝ չվճարելով պայմանավորված 220 դոլարը, այդ կերպ և վստահությունը չարաշահելով՝ իրեն պատճառել են գույքային վնաս:
Ձեռնարկված միջոցառումներով Վանաձորի Վարդանանց փողոցից երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին, իսկ մյուսը ներկայացել է ինքնակամ. նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: