ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգտվել են սննդի կետերից և թունավորվել

05.08.2015 12:28 Թունավորում
Օգոստոսի 4-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, ալիմենտար գաստրիտ» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը մի հյուրանոցային համալիրից բուժօգնության է տեղափոխել օտարերկրյա քաղաքացիներ 13-ամյա Արինա Ք.-ին, 12-ամյա  Գեորգի Գ.-ին, 13-ամյա Դալիդա Կ.-ին  և  11-ամյա Թամարի Գ.-ին:  
Մեկնած օպերատիվ խմբին երեխաների մարզուհին` Անտանինա Կ.-ն, հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, երեխաները եղել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում,   օգտվել այնտեղ գործող տարբեր սննդի կետերից և ստացել են նշված թունավորումը:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: