ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օդաճնշիչ հրացանով՝ վաճառքի կետում

Վաղարշապատի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ օգոստոսի 3-ին, ժամը 19-ին, Գայ գյուղի գյուղմթերքի վաճառքի կետի մի տաղավարում նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ պատահաբար կրակել է Սարդարապատ գյուղի բնակիչ, 26-ամյա երիտասարդի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նույն օրը, ժամը 19.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ երիտասարդը բուժօգնության է ընդունվել իրենց մոտ:
Կրակողը բերվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հրացանը ներկայացվել է բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: