ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 8-ին, ժամը 07.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից բերման են ենթարկել 35-ամյա Ռոբերտ Խ.-ին, որը 2018թ. նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: