ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 12.35-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 29-ամյա Նաիրի Ն.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: