ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օդանավակայանից տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Քանաքեռ-Զեյթունի բաժնի   և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 14.30-ին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Արմենակ Գ.-ն, ով 2001թ. դեկտեմբերի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:
Վերջինս նույն օրը Մին-Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է Հայաստան և ինքնազգացողության պատճառով օդանավակայանի սպասասրահից «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: