Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
03.12.2022 11:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել 49-ամյա Հրաչ Գ.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: