Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 42-ամյա Հովհաննես Գ.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հովհաննես Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: