ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները նոյեմբերի 7-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել 33-ամյա Ռուբեն Ս.-ին, որը 2020 թ. հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 326-րդ (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: