Մոլդովայի Հանրապետության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1971 թ. ծնված Վիկտոր Կ.-ն: Նա հունվարի 28-ից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության Եդինեցի քաղաքի ՆԳՆ կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: