ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գուրպրիիտ Ս.-ին, որը 2020 թ. հունվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) և 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: